«Ելույթս բաժանեմ 3 մասի՝ գործընթաց, բովանդակություն, ապագա մշտադիտարկում ու գնահատում։ Գործընթացի մասին 2 տարբեր տեսակետներ հնչեցին․ Պարո՛ն Պողոսյան (Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան-խմբ․), Դուք նշեցիք, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, գոնե հիմնական քննարկումները, անցկացրել եք։
Սեպտեմբերի 6-ին e-draft համակարգում է նախագիծը ներբեռնվել։ Հոկտեմբերի 11-ին ես՝ որպես Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, գրավոր դիմել եմ Ֆինանսների նախարարին, որպեսզի մասնագիտական քննարկումներ անցկացնենք նաև իրավաբանների շրջանակներում, հանձն եմ առել դա կազմակերպել։ Ցավոք, պատասխան չեմ ստացել։ Կցանկանայի, որպեսզի Դուք Ձեր եզրափակիչ ելույթում անդրադառնայիք դրանց»,-այս մասին այսօր՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։
Նա առաջարկեց հետաձգել փաստաբանների մասով հարկային բեռի ավելացումը, լրացուցիչ քննարկումներ կազմակերպել։
Մանրամասները՝ տեսանյութում։