Նորայր Շողիկյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Նորայր Շողիկյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ ազատվելով նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Աշխատանքային գործունեություն

2018-2021թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, որպես թղթակից:

2019-2020թթ. զբաղեցրել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենի ռեֆերենտի պաշտոնը՝ կատարելով մամուլի խոսնակի պարտականությունները:

2020-2021թթ. եղել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ քարտուղարության մասնագետ՝ կատարելով մամուլի խոսնակի պարտականությունները:

2021-2024թթ. աշխատել է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում, որպես լրատվական ծառայության տնտեսական և քաղաքական լրագրող:

2024թ. փետրվարի 26-ից 2024թ. նոյեմբերի 18-ը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը։

Կրթություն

2005-2013թթ. սովորել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան 20 դպրոցում:

2013-2016թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարան/ավագ դպրոցի լրագրության բաժնում։

2016-2020թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

2020-2022թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR և հաղորդակցային տեխնոլոգիաների մագիստրոսական կրթական ծրագիրը։

Այլ տեղեկություններ

2018թ. մարտ 12-21-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում մասնակցել է «Կլոպ Մեդիա» հիմնադրամի կազմակերպած «Նկարահանում և վիդեո մոնտաժ» վերապատրաստմանը:

2020թ. մարտ 2-13-ը մասնակցել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի արտաքին քաղաքականության վերաբերյալ լրագրողների վերապատրաստման դասընթացին:

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին: Ամուսնացած է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել