Իրանը կոչ է արել Անվտանգության խորհրդին միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Իսրայելի հանցագործությունները, որոնք խախտում են նրա ազգային ինքնիշխանությունը։ Գրում է Irna-ն։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նամակով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին՝ պահանջելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու համար, որոնք խախտում են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: