Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի, Վահան Հովհաննիսյանը նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Վահան Հովհաննիսյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,- ասվում է հրամանագրում:
Ըստ ՀՅԴ բյուրոյի պաշտոնական կայքի` դեռ որոշում չկա, թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խորհրդարանում։
Լուսանկարը`arfd.info-ի