Տիգրան Ավինյանը ստորագրել է Կամսար Բաբինյանին պաշտոնից ազատելու որոշումը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 12-ին ստորագրել է Կամսար Բաբինյանին պաշտոնից ազատելու որոշումը։ Որոշման մեջ ասվում է․

«1. Կամսար Յուրիկի Բաբինյանին 2024 թվականի նոյեմբերի 11-ից ազատել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից և աշխատանքային վերջին օր համարել 2024 թվականի նոյեմբերի 8-ը:

2. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Քրիստինե Վարդանյանին»:

Ավելի վաղ Կամսար Բաբինյանը հայտնել էր, որ դադարեցնում է Աջափնյակ  վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել