ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է նախագահ Վահագն Խաչատուրյանի հոսպիտալացվելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը հայտնեց, որ նախագահ Խաչատուրյանը նոյեմբերի 11-ին առավոտյան սովորականի պես ներկայացել է նախագահական նստավայր և անցել աշխատանքային պարտականությունների իրականացմանը:
«Նախագահն այժմ էլ գտնվում է աշխատավայրում և բնականոն կերպով շարունակում է իրականացնել իր աշխատանքը»,-ասաց Մարգարյանը: