Իլոն Մասկի դուստրը ցանկանում է հեռանալ ԱՄՆ-ից Թրամփի հաղթանակի պատճառով

Իլոն Մասկի դուստրը ցանկանում է հեռանալ ԱՄՆ-ից, պատճառը նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն է․

«Ես երկար էի մտածում այս մասին, բայց երեկ վերջապես համոզվեցի. ես իմ ապագան ԱՄՆ-ում չեմ տեսնում։ Եթե ​​անգամ նա ընդամենը 4 տարի է լինելու իշխանության, նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով հակատրանս օրենքները չընդունվեն, ապա գիտակցաբար կողմ քվեարկած մարդիկ շուտով ոչ մի տեղ չեն անհետանա»։

20-ամյա Վիվիան Ջեննա Ուիլսոնը չի շփվում իր միլիարդատեր հոր հետ: Մասկը որպես քաղաքական հայացքների փոփոխության պատճառ նշել է Վիվիանի տրանսանցումը։ Պահպանողական հոգեբան Ջորդան Պետերսոնի հետ հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ «ըստ էության կորցրել է իր որդուն», քանի որ «նա «սպանվել է» արթնացած ուղեղի վիրուսով»: Ամերիկյան լրատվամիջոցները գրել են, որ դրանից հետո Մասկը որոշել է ձեռք բերել Twitter-ը և մտնել քաղաքականություն՝ հակազդելու այդ գաղափարներին։

Վիվիանը կիսվել է իր մտքերով Threads-ում, Meta-ի սոցիալական ցանցում, որը համարվում է X-ի գլխավոր մրցակիցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել