Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե պատգամավորները անվստահություն հայտնեն երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Հիմա ժամանակը չէ տակտիկական հնարքների և խաբեության համար, այլ ժամանակն է խելամտության և պատասխանատվության»,- նշել է Շտայնմայերը։Վերջերս Օլաֆ Շոլցը պաշտոնից ազատել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներից՝ նշելով, որ այդ քայլը անհրաժեշտ էր երկրի վնասից խուսափելու համար։
Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հայտնել է, որ իշխող կոալիցիայի ճգնաժամը պայմանավորված է ֆինանսների նախարարության՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում անհամաձայնությամբ։