Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին է առաջարկել Գարիկ Արթուրի Աբելյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Աբելյանն այժմ զբաղեցնում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը (Գորիսի նստավայր)։