Իրանը բանակի մասնակցությամբ «հզոր» հարձակում է նախապատրաստում Իսրայելի վրա. WSJ

Իրանը «հզոր և համալիր» հարձակում է ծրագրում Իսրայելի վրա, որը կներառի ոչ միայն հրթիռներ և անօդաչու սարքեր, այլև կանոնավոր բանակի զինվորներ։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Իրանի և արաբական երկրների պաշտոնյաների։

Պարբերականի իրանցի զրուցակցի խոսքով՝ Իսրայելի վրա նոր հարձակումը կիրականացվի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայացած նախագահի ընտրությունից հետո, սակայն մինչև 2025 թվականի հունվարին նոր նախագահի երդմնակալությունը: Պաշտոնյան նշել է, որ Թեհրանը կարող է Իսրայելի վրա հարձակվել նաև Իրաքի տարածքով, ինչպես նաև հարվածներ հասցնել իսրայելական ռազմական օբյեկտներին «շատ ավելի ագրեսիվ, քան նախորդ անգամ»:

Իրանը մտադիր է հարձակման ժամանակ օգտագործել ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այլև կանոնավոր բանակի զինվորներին, սակայն խոսքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցելու մասին է, այլ ոչ թե տարածաշրջանում զորքերի ամբողջական տեղակայման, պարզաբանել են WSJ-ի զրուցակիցները։ «Մեր զինվորականները մարդիկ են կորցրել, ուստի նրանք պետք է արձագանքեն»,- պարզաբանել է իրանական աղբյուրը: Իրանի իշխանությունների տվյալներով՝ հոկտեմբերի վերջին Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է չորս իրանցի զինվորական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել