Իսրայելը վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին․ Reuters

Իսրայելը վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որից առաջ բնակիչներին տարհանման հրահանգ էր տրվել։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվականը։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահ»-ի օբյեկտները։ Ըստ աղբյուրի՝ Լիբանանի պաշտոնյաների և վերլուծաբանների մոտ հրադադարի հաստատման հույսերը նվազել են այն բանից հետո, երբ հոկտեմբերի 31-ին հաղորդվեց, որ Իսրայելում գտնվող Լիբանանի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնը չի մեկնի Բեյրութ։

Լիբանանում հակամարտությունը սրվել է վերջին հինգ շաբաթների ընթացքում, երբ Իսրայելը սկսեց հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում զոհվել է ավելի քան 2800 մարդ, որոնց մեծ մասը՝ վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում։

Ավելի վաղ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հույս էր հայտնել, որ առաջիկա օրերին կհայտարարվի հրադադարի մասին։

Լուսանկարը՝ նույն աղբյուրի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել