Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Հովհաննիսյանին Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եվ լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Գրիգոր Հովհաննիսյանին նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,- ասված է հրամանագրում: