ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ խմբակցության ներսում ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկելու հարց բարձրացնել։
Հովհաննիսյանը նշեց, որ այդ տեղեկությունից տառ անգամ չի համապատասխանում իրականությանը, և նման բան չկա․ «Կա կարգապահական վարույթ, որը պետք է քննարկվի։ Արդեն հանրային ձևաչափով խոսել ենք սրա մասին, ես ավելացնելու բան չունեմ։ Մենք ասել ենք, որ այդ հարցերը քննարկվելու են կուսակցության կանոնադրության համաձայն»։
Նա հավելեց, որ հարցը գտնվում է վարչության տիրույթում և ինքը իրավասություն չունի մեկնաբանել․ «Սա ամբողջությամբ ֆեյք թեմա է, պարոն Քոչարյանը մեր լավ, ավագ գործընկերն է, հանձնաժողովում լավագույնս կատարում է իր աշխատանքը»։