Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Արա Եղոյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»:
Նշենք՝ Եղոյանն այս պաշտոնում նշանակվել էր 2021-ի փետրվարի 4-ին։ Նա նաև գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր ավարտվում է 3 տարուց ավել իմ պաշտոնավարումը Հայաստանի Հանրապետության Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Այս տարիները լի էին փորձություններով և մարտահրավերներով, որոնք ծառացած էին մեր երկրի առջև։ Իմ պաշտոնավարման ընթացքում կատարել եմ միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված էի ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով։
Շնորհակալություն եմ հայտնում գործադիր մարմինների, պետական և համայնքային կառույցների բոլոր գործընկերներիս` արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի համար և շնորհակալ եմ ՊՎԾ աշխատակիցներին` իրենց ամենօրյա նվիրումի և բարդ աշխատանքի համար:
Ինչպես ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնն եմ ստանձնել ամենայն պատասխանատվությամբ, այնպես էլ հետագայում՝ ցանկացած կարգավիճակում, անելու եմ առավելագույնը` հանուն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին։
Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ինձ վստահելու և երկրիս ծառայելու պատվին արժանացնելու համար»: