Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատախազը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը: