Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԲԴԽ-ում քննվում է Սյունիքի մարզի առաջին ատյան ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
«Վաղեմության ժամկետներն անցել են՝ պայմանավորված գործի քննության կոնկրետ հանգամանքներից ելնելով։ Ինձ ընդամենը 1 տարի գրեթե 8 ամիս ժամանակ է եղել գործը ավարտելու, և, ինչպես նշվում է, որ գործն ավարտել եմ 2 տարի 6 ամսում, կարելի է դիտել, որ գործը ես ավարտել եմ 1 տարի 8 ամսում, որովհետև 23 հոգու նկատմամբ արդեն որոշում էր կայացվել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ էն 10 ամիսը վերաբերել է 4 ամբաստանյալի, որոն կատարած հանցածնքը դիտվել է որպես միջին ծանրության հանցագործություն, ու դրան վաղեմության ժամկետները պետք է լրանային 2026 թ․ ապրիլի 22-ին»։
Դատավորի խոսքով՝ գործի սկզբնական փուլում մոտ 7 դատական նիստին մասնակից են եղել 15 պաշտպան, բոլորը եղել են Երևանից, իսկ բուն դատաքննությանը մասնակցել է 3 պաշտպան՝ հետագայում 2-ը, պաշտպաններից 3-ը ներգրավվել են դատաքննության ընթացքում, այսինքն՝ վերջիններիս գործի նյութերի ծանոթանալու համար պետք է տրվեր ողջամիտ ժամկետ։
Մանրամասները՝ տեսանյութում։