Կհրավիրվի խորհրդարանական լսումներ

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 25-ին հրավիրել է արտահերթ նիստ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով եւ Ազգային ժողովի աշխատակարգով` հանձնաժողովը որոշել է 2024 թվականի նոյեմբերի 11-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի շրջանակում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» թեմայով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հորդորել է բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանությամբ եւ խնդիրների վերհանմամբ` մասնակցել խորհրդարանական լսումներին:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել քննարկված հարցին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել