Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրավաբան Գագիկ Ղազինյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Ղազինյանը և նրա ընտանիքի անդամներից ևս 2-ը հրավիրվել են դատախազություն։
«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Ղազինյանին առաջարկվում է ներկայանալ դատախազություն 2024 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում օրը և ժամը համաձայնեցնել գերատեսչության հետ:
Նշենք, որ նույն վարույթի շրջանակներում դատախազություն են հրավիրվել նաև Գագիկ Ղազինյանի որդին՝ Դավիթ Գագիկի Ղազինյանը, և կինը` Կարինե Լիպարիտի Շահբազյանը։