«Մենք այս հակաօրինական գործընթացին չենք մասնակցելու»․ Արմեն Ռուստամյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության Արմեն Ռուստամյանը ԱԺ ամբիոնից ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը հակասահմանադրական է։

«Հակասահմանադրական է, հակաօրինական է և ոչ մի կերպ չի վերաբերում մեր ազգային պետական շահերի պաշտպանությանը։ Երեկ եղել է նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որը քննարկել է այս կանոնակարգը և մեր այդ համոզումները ավելի ու ավելի ամրապնդվեցին։ Ոչ մի հարցի պատասխան լիարժեք չտրվեց, բայց այդ հարցերը միևնույն է մնում են օդում կախված»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել