«Դա որոշակի հարցեր է առաջացնում գործընթացն առաջ տանելու Հայաստանի մտադրությունների վերաբերյալ»․Ալիև

Ալիևը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ այն փաստը, որ Հայաստանը խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ իր վերջնական առաջարկներն ուղարկել է միայն 70 օր անց, որոշակի հարցեր է առաջացնում գործընթացն առաջ տանելու ՀՀ-ի մտադրությունների վերաբերյալ, այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահը, նշելով, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի սահմանադրական պահանջները հանդիսանում են խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը, ընդգծել է, որ «մեր երկիրը շարունակելու է վճռական քայլեր ձեռնարկել այդ գործընթացն առաջ մղելու համար»։

Քարփենթերը ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի վաղ ստորագրմանը և նշել, որ ներկա պայմաններում դրա համար կան պատմական հնարավորություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել