Ո՞րն է ներքին իրավական ակտը և ո՞վ կարող է այն ընդունել

Ներքին ակտ է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, «Իրավական ակտերի մասին» օրենքում նշված պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի` նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրենց իրավասության շրջանակում ընդունած այն ակտը, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար և սահմանում է վարքագծի կանոններ, որոնք տարածվում են միայն անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) այն անձանց վրա, ովքեր`
1) գտնվում են դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, վարչական կամ քաղաքացիաիրավականհարաբերությունների մեջ կամ,
2) օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից կամ,
3) դա ընդունող իրավաբանական անձանց հիմնադիրներ (մասնակիցներ, անդամներ, փայատերեր և այլն) են:

Ներքին իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:

Ներքին իրավական ակտում առկա այն դրույթները, որոնք պարունակում են սույն մասով չնախատեսված այլ անձանց վրա տարածվող իրավական նորմեր, իրավաբանական ուժ չունեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել