Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը։

«Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ»,-նշվում է ժամանակացույցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել