Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով Սուրեն Վարոսյանին 2024 թվականի սեպտեմբերի 17-ից նշանակել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վարոսյանը նախկինում զբաղեցրել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը, որից ազատվել է 2024 թվականի հունվարի 31-ին։
Հիշեցնենք, որ հուլիսի երեքին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել, բերման էին ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալը: