Կյանքից հեռացել է Նիկոլայ Շահնազարյանը

Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Նիկոլայ Շահնազարյանը։ Այս մասին հայտնում են Գրողների Միությունից։

«Հայաստանի գրողների միության անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում ընտանիքին, մտերիմներին, հարազատներին։

Նիկոլայ Շահնազարյանը հեղինակ է բանաստեղծությունների, աֆորիզմների, խոհերի, խորհրդածությունների ժողովածուների, ինչպես նաև մեթոդամանկավարժական գրքերի:

Նա արժանացել է մի շարք գրական և մանկավարժական պարգևների:

Նիկոլայ Շահնազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17-20-ը, ք. Սևան, Երևանյան խճուղի 1/7 հասցեում։ Հուղարկավորությունը՝ նույն տեղից, սեպտեմբերի 20-ին, ժամը 13-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել