Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գարիկ Կարոյի Ավագյանը դատավորի պաշտոնին հրաժարական տալու մասին դիմում է ներկայացրել:
Արդարադատության խորհուրդը դեկտեմբերի 6-ի նիստում որոշել է առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին` դադարեցնել դատավոր Գարիկ Կարոյի Ավագյանի լիազորությունները:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Արդարադատության խորհրդի որոշումից:
Նշենք, որ նա ՀՀ Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի հրամանագրով է նշանակվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Լուսանկարը` court.am