Պայթյուն է գրանցվել «Հրազդան» ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. նախնական տվյալներով` կան վիրավորներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնել են. «Սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. ) մահացել է»: