Վարչական դատարանի կողմից ուղարկվող ծանուցագիր

Ծանուցագիրը պետք է բովանդակի`
1) վարչական դատարանի (նստավայրի) անվանումը և հասցեն.
2) դատարան կանչվող անձի անունը, ազգանունը (անվանումը).
3) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.
4) նշում՝ ներկայանալու ժամանակի մասին.
5) նշում այն գործի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է:

Եթե դատավարական գործողությունն իրականացվելու է դատարանից դուրս, ապա ծանուցագրում պետք է նշվի նաև դատավարական գործողության անցկացման վայրը:

Ծանուցագրում նշվում է նաև դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների մասին:

Ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել