Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոց խաչմերուկի երթևեկությունը կդադարեցվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ն, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել