Տարածքային կառավարվամ և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից։
Այս պահին համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։
Կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են և կտրվի լրացուցիչ պարզաբանում»։