Ավարտվեց 1988-1992 թվականներին Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված 300․000-ից ավելի հայերի անձնական տվյալների թվայնացման գործընթացը

Ավարտվեց 1988-1992 թվականներին Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված 300․000-ից ավելի հայերի անձնական տվյալների թվայնացման գործընթացը։

Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Շուրջ 130․000 ընտանիքի մասով այսօր հնարավորություն է ստեղծվել անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալ թվայնացված տարբերակով՝ արագ և մատչելի։

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ գործընթացի ավարտով լուծվում է ժամանակի ընթացքում մաշվող և ինքնաոչնչացող փաստաթղթերի խնդիրը։ Սա հնարավորություն է ստեղծում այս կարևոր տվյալների շտեմարանները երկարաժամկետ և առավել արդյունավետ օգտագործելու համար, ինչպես նաև` այն առավել քան 30 տարի առաջ բռնի տեղահանված անձանց վերաբերյալ արագ և ճշգրիտ տեղեկություններ ստանալու լուծում է։

Թվայնացումը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտային բոլոր ուղղություններում առաջնային օրակարգ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել