Պետական աջակցություն՝ կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին

Գործադիրն ընդունել է որոշում, որի արդյունքում հնարավորություն կլինի կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին տրամադրելու պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։

Հիմնավորման համաձայն՝ Կառավարության 2020 թ. օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման հիման վրա 2020 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը տնտեսավարողներին ցուցաբերվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով օժանդակություն, որը զգալիորեն նպաստել է արտահանվող կոնյակի սպիրտների մրցունակության ապահովմանը և իրացման ծավալների ավելացմանը։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների՝ տնտեսավարողների մոտ 2020-2023 թթ. մթերված խաղողից արտադրված սպիրտների մնացորդները գնահատվում են շուրջ 30 մլն լիտր։ Իրացման շուկաներում ավելի մրցունակ գներով կոնյակի սպիրտ ներկայացնելու, կոնյակի սպիրտի արտահանման ծավալներն ավելացնելու, ինչպես նաև 2024 թ. խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի իրականացման նպատակով առաջացող պարտավորությունները ընթացիկ տարվա համար գնահատվում է շուրջ 700 մլն դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել