«Պահանջում ենք ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ»․ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանների հայտարարությունը

Վլադիմիր Գասպարյանի գործով ֆեսյբուքյան էջում վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը տարածել է իր և մյուս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի հայտարարությունը։

«Ինչպես արդեն հայտնել էինք Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը ազատվել էր պատժի կրումից։

Հանրության համար այսպիսի դատավճիռը դրական ընկալվեց, սակայն այն պաշտպանական կողմի համար բավարարող լուծում չէ, քանի որ մեղադրանքը առարկայնորեն հիմնավորված չէ, գործում առկա չէ գեթ մեկ փաստարկ, որը համոզիչ ձևով կվկայի, որ մեղսագրված արարքը իրավաչափ է։ Սակայն այս ամենը չխանգարեց, որպեսզի Վլադիմիր Գասպարյանը ձախողված մեղադրանքներով մեղավոր ճանաչվի։

Այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով, ըստ էության, պահանջում ենք ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով Վլադիմիր Գասպարյանի անմեղությունը։

Արդարացման դատավճռին այլընտրանք ցանկացած որոշում մեզ համար անընդունելի է և հավասար է արդարադատության ժխտման»,-գրել է Կոչուբաևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել