ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Գորիսի քաղաքապետի առումով կա դատավճիռ, որով որ երեք հատվածից մեկի հետ ինքը համաձայնություն չուներ, այն է՝ չպետք է զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը, տուգանքը վճարել էր, մնացած մասով էլ էր համաձայն, ներկայացել է հենց Սյունիքի մարզի Պրոբացիայի ծառայություն։
«Փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որոնց հետ ես՝ որպես նախարար և Պրոբացիայի ծառայության անունից խոսող մարդ, համաձայն չեմ։
Այստեղ 2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին, իմ գնահատմամբ, լիազորություն ունի այդ հիմքով անվստահություն հայտնել»,-ասաց Մինասյանը։
Հարցին, թե ՏԻՄ օրենքո՞վ պետք է իր լիազորությունները դադարեցնի, թե՞ դա վերաբերում է ընտրովի պաշտոններին, նախարարն ասաց՝ նշանակովիի հարց չկա, ասվում է՝ չի կարող զբաղեցնել տվյալ պաշտոնը։