Դուրովի երեխաների մայրը հայց է ներկայացրել նրա դեմ

Իրինա Բոլգարը, ով իրեն անվանում է Դուրովի երեք երեխաների մայր, Շվեյցարիայում հայց է ներկայացրել Telegram-ի հիմնադրի դեմ։ Կինը պնդում է, որ Դուրովը բռնություն է գործադրել իրենց կրտսեր որդու նկատմամբ և դադարել է երեխայի աջակցությունը վճարել՝ ամսական 150 հազար եվրո (1,5 մլն ռուբլի): Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։

Forbes-ի տվյալներով՝ հայցում Բոլգարը պնդում է, որ Դուրովը 2017 թվականին ծնված որդու նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառել առնվազն հինգ անգամ՝ 2021-ից 2022 թվականներին։

Բոլգարը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել Ժնևի դատարան՝ երեխայի խնամակալության համար: Երկու հայցերն էլ ներկայացվել են մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Բոլգարը հայտարարեց, որ Դուրովը դադարեցրել է երեխայի աջակցության վճարումը: Բոլգարը պնդում է, որ Դուրովը դադարեցրել է երեխաների հետ հանդիպումները 2022 թվականի սեպտեմբերին, և վճարումները դադարեցվել են մոտավորապես նույն ժամանակ։ Նրան ստիպել են երեխաներ մեծացնել իր աշխատավարձով՝ ամսական 9500 դոլար։

Բոլգարը 2023 թվականին Ժնևում երեխաների միանձնյա խնամակալության հայց է ներկայացրել. նույն թվականի մայիսին դատարանը վճիռ է կայացրել հօգուտ նրա, այնուհետև այն հաստատել է 2024 թվականի փետրվարին: Դուրովը, ըստ ամենայնի, չի մասնակցել վարույթին և փաստաբան չի վարձել։

Նշենք, որ այսօր երեկոյան լրանում է Ֆրանսիայում Պավել Դուրովի կալանքի ժամկետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել