Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում

Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում օգոստոսի 27-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 27-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Սիլիկյան Թաղ. 1-13 փողոցների ջրամատակարարումը:

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում օգոստոսի 27-ին

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 27-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Նոր Արեշ 5 փողոցի ջրամատակարարումը:

Վթարային ջրանջատում Արարատի մարզում օգոստոսի 27/28-ին

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 28-ը 10:00-ն կդադարեցվի Ջրահովիտ, Արեվաբույր, Մարմարաշեն գյուղերի, գ. Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Վթարային ջրանջատում Սյունքիք մարզի Գորիս քաղաքում օգոստոսի 27-ին

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել