Պավել Դուրովի հետ ձերբակալված թիկնապահն ու օգնականը հարցաքննությունից հետո ազատ են արձակվել․ Le Figaro

Ձերբակալության ժամանակ Պավել Դուրովին ուղեկցողներն ազատ են արձակվել հարցաքննությունից հետո, գրում է Le Figaro-ն՝ հղում անելով ֆրանսիական իրավապահ մարմինների աղբյուրին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դուրովի հետ Փարիզի օդանավակայանում բերման են ենթարկվել նրա թիկնապահն ու օգնականը։ Աղջիկը, ով ուղեկցում էր Դուրովին, նշում է Le Figaro Madame-ը, Յուլյա Վավիլովան է, ով իրեն սոցիալական ցանցերում ներկայացնում է որպես «կրիպտոխորհրդատու»։ Ենթադրաբար Դուրովան ու Վավիլովան մտերիմ հարաբերություններ ունեն։

Դուրովի ձերբակալության ժամկետը երկարացվել է մինչև օգոստոսի 28-ը։ Ֆրանսիական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ ձերբայկալվածը կարող է կալանքի տակ մնալ առանց մեղադրանքի ավելի քան 96 ժամ։

Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 25-ի գիշերը Փարիզի օդանավակայանում։ Նշվում է, որ վերջինիս բերման են ենթարկել ցուցմունք տալու համար։ Դատախազությունը չի հստակեցրել՝ արդյոք Telegram-ի հիմնադիրին մեղադրանք է առաջադրվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել