ՀՀ Սահմանադրական դատարանը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա աշխատակարգային որոշում է ընդունել։
Ըստ դիմումի՝ պետք է որոշվի ՀՀ Ընտանեկան օրեսնգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրության համապատասխանության հարցը։
Ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․
- Որդեգրողի և որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից:
ՍԴ-ն այս հարցի վերաբերյալ որոշել է վերոգրյալ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել քննության:
Որոշման մեջ նշվում է, որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործի դատաքննությունն սկսվելու է 2024 թվականի հոկտեմբերի 22-ին, գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը։
ՍԴ-ն որոշել է գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով, գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել Ազգային ժողովին։