Քաղաքացին հոսանքահարվել է և մահացել․ փրկարարները նրա դին իջեցրել են էլեկտրական սյան վրայից

Փրկարարներն իջեցրել են քաղաքացու դին էլեկտրական սյան վրայից։

Օգոստոսի 25-ին, ժամը 09։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում քաղաքացին էլեկտրական սյան վրա հոսանքահարվել է. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ Սասունիկ գյուղի 1-ին փողոցում քաղաքացի Ս․ Ա․-ն (ծնված 1958 թ.) էլեկտրական սյան (մոտ 5մ) վրա հոսանքահարվել է և մահացել։

Փրկարարները Ս. Ա․-ի դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել