Հայաստանում 4-ից գրեթե 3-ը դատական համակարգը համարում են կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված. օմբուդսմեն

«Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2013» հարցման արդյունքներով Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 69%-ը համարել է, որ դատական համակարգը կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված է, իսկ հարցվածների 18%-ը հայտարարել է դատարաններին կաշառք տալու փաստի մասին: Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 4-ից գրեթե 3-ը դատական համակարգը համարում են կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված: Ըստ հետազոտության՝ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ հարցվածների կեսից ավելին նշել է, որ պատրաստ չէ  դիմելու որևէ գործողությունների՝ կոռուպցիայի դեմ պայքար մղելու ուղղությամբ: Որպես կոռուպցիայի դեպքերի մասին չբարձրաձայնելու հիմնական պատճառ՝ նշվել է այն, որ բարձրաձայնելու արդյունքում որևէ փոփոխություն տեղի չի ունենա, քանի որ առկա է անվստահություն գործող օրենքների և դրանց կիրառման նկատմամբ:

2012թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին մտահոգել են դատական համակարգում մշտական բնույթ կրող կոռուպցիայի վերաբերյալ պնդումներն ու բարձր մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարի համոզիչ արդյունքների բացակայությունը, որը հանգեցրել է արդարադատության նկատմամբ հանրային վստահության անկմանը:

 

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների երրորդ պաշտպան

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցն արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ամբողջությամբ այստեղ:

 

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել