Պարեկները պատահարի մասնակից վարորդի մոտ նկատել են տարօրինակ վարքագիծ․ նա թմրամիջոց էր օգտագործել, նաև թմրամիջոց ուներ մեքենայում

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի պարեկները օգոստոսի 22-ին Շոպրոնի փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից «Հոնդայի» մակնիշի մեքենայի վարորդի մոտ նկատել են տարօրինակ վարքագիծ:

Պարեկների հարցին վարորդը պատասխանել է, որ օգտագործել է շոկո տեսակի թմրանյութ: Նաև հայտնել է, որ թմրանյութի մի մասը, ինչպես նաև 6 սրվակ մեթադոն տեսակի թմրամիջոց մեքենայում են:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

««Հոնդայիի» 37-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել