ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 14.30-ին, Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում ԲՄՎ մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Բախման հետևանքով վարորդը` նույն գյուղի 20-ամյա բնակիչ Էրիկ Խ.-ն, դուրս է շպրտվել մեքենայից և հայտնվել հանդիպակաց գոտիով երթևեկող ՎԱԶ-2115-ի տակ:
Էրիկ Խ.-ն մահացել է, իսկ 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: