Գազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում և Երևանում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գեղարքունիքի մարզում, Վանաձորի, Երևանի որոշ հատվածներում օգոստոսի 26-ին և 27-ին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր, Ծակքար, Լիճք բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-1, Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Տավրոս, 3-րդ մաս թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի, Եկմալյան, Փարպեցու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել