Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքների վարչության տնօրենի տեղակալ։
Մելիք-Իսրայելյանը ծնվել է 1974 թ. Երևանում, ավարտել է ԵՊՀ–ի տնտեսագիտական ֆակուլտետը, տնտեսագիտության թեկնածու է։ 2001-2024 թվականներին աշխատել է Հայաստանի մաքսային ծառայությունում՝ ավագ տեսուչից դառնալով միջազգային համագործակցության վարչության պետ։ 2021-2024 թվականներին եղել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի մաքսային կցորդը։