Թմրամիջոցը ձեռք էր բերել ընկերներին հյուրասիրելու նպատակով

ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկները օգոստոսի 21-ի գիշերային ծառայության ընթացքում ժամը 1-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 120-րդ կմ-ին կանգնեցրել են «Սուբարու» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները վարորդի մոտ նկատել են ստվարաթղթե փաթեթով ծխախոտի տուփ: Պարեկների հարցին վարորդը պատասխանել է, որ փաթեթում թմրանյութ է:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Սյունիքի մարզի բնակիչներ վարորդը և երեք ուղևորները թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Բաժնում անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նա հայտնել է, որ այն ձեռք է բերել նախորդ օրը՝ ընկերներին հյուրասիրելու նպատակով:

Սյունիքի մարզի բնակիչ չորս տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել