Արձանագրված ունենք 1 մահվան դեպք․ ՀՎԿԱԿ տնօրեն

«Արևմտյան Նեղոսի տենդի ընթացքում մինչև 1 տոկոսի մոտ են ծանր դեպքեր գրանցվում։ Այդ ծանր դեպքերի մեջ մինչև 10 տոկոս մահացու դեպքեր կարող են լինել։ Նշեցի, որ Իսրայելում 440 դեպք է եղել, որից 35-ը եղել է մահացու»,-այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։

«Եթե անդրադառնանք մեր իրականությանը՝ հիվանդությունը հիմնականում ծանր ընթացք է ունենում տարեցների և քրոնիկ հիվանդների մոտ, սա գրեթե բոլոր՝ հատկապես վարակային հիվանդությունների դեպքում է այդպես։ Երբ մարդու իմուն համակարգը ընկճված է, պայքարի ռեսուրսները գրեթե սպառված են, բնականաբար յուրաքանչյուր վարակային հիվանդություն շատ ավելի ծանր է ընթանում։ Կոնկրետ հիմա արձանագրված ունենք 1 մահվան դեպք՝ 1938 թվականին ծնված տղամարդ․ նա ուներ մի շարք ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Հիվանդության պատճառը լինում է սրտի կանգը, այլ կենսական կարևոր ֆունկցիայի ընկճումը կամ դադարումը։ Ինչ վերաբերում է մահվան այլ դեպքերի, ո՛չ, նման տեղեկատվություն չկա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել