Երևանի Մետրոպոլիտենում երթուղի է դուրս բերվել հիմնավոր վերանորոգված մեկ շարժակազմ

Երևանի Մետրոպոլիտենում օգոստոսի 19-ին երթուղի է դուրս բերվել հիմնավոր վերանորոգված մեկ շարժակազմ, որը կծառայի մոտ 3,5 տարի:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

Նա հայտնեց, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Ըստ նրա՝ օգոստոսի 12-18-ը մետրոպոլիտենից օգտվել է 430 հազար 787 ուղևոր, կատարողականը կազմել է 100․1 տոկոս: Գիծ է դուրս բերվել 2712 շարժակազմ, որից՝ 593-ը երեք վագոնանի, 1146-ը՝ երկու վագոնանի և 973-ը՝ մեկ վագոնանի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել