Ինչպե՞ս պետք է համատեղ սեփականության մասնակիցները տնօրինեն ընդհանուր գույքը

Համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

Համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Վերը նշված նորմի վերլուծությունից հանգում ենք այն եզրակացության, որ եթե համատեղ սեփականության մասնակիցներից որևէ մեկը, առանց համապատասխան լիազորությունների, վաճառում է ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը, և գնորդը չի իմանում և չէր էլ կարող իմանալ, որ մյուս սեփականատերերը չեն տվել իրենց համաձայնությունը, ապա նշված գործարքը չի կարող անվավեր ճանաչվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել