Ռուսական BBC լրատվականի փոխանցմամբ՝ ռուս զինվորականները հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում դադարեցրել են Ուկրաինայի զինված ուժերի շարժական խմբերի՝ Կուրսկի շրջանի Կորենևսկի շրջանի չորս բնակավայրերի մոտ Ռուսաստանի տարածք ներխուժելու փորձերը։
«Օրվա ընթացքում «Հյուսիս» խմբավորման ուժերի ու նրանց մոտեցող պահեստայինների ակտիվ գործողություններով, բանակային ավիացիայի հարվածներով, ԱԹՍ-ներով և հրետանու կրակով կանխվել է զրահամեքենաներով ՌԴ տարածք ներխուժելու՝ հակառակորդի շարժական խմբերի փորձերը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Կուրսկի շրջանի 28 բնակավայր։