«Եկել է հատուցման ժամանակը». Տիգրան Ավինյան

Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հեղաշրջման հերթական փորձն այլևս նորություն չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Գրեթե միշտ նույն շրջանակներն են, նույն անփույթ ձեռագրով, այս անգամ նաև եկեղեցական քողի տակ, նույն նենգությամբ ու նույն արհամարհանքով ժողովրդի հանդեպ՝ նրան անվանելով էշ, ժեխ ու անասուն։ Չկարողանալով համակերպվել իրենց պարտությանը՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած և դրան հաջորդած բոլոր տարիներին, այսօր էլ փորձում են օգտվել երկրի անվտանգության բարդ իրավիճակից ու հարվածել թիկունքից։

Եվ ամենակարևորը՝ նրանք դեռ միամտաբար մեր համբերությունն ու զսպվածությունը շփոթում էին թուլության հետ, բայց կրկին սխալվեցին։
Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. եկել է հատուցման ժամանակը։
Եվ ոչ մի «արտաքին ուժային կենտրոն» ձեզ այլևս չի փրկի»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել