Մեղադրանքները կեղծ են, հորինած են․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը կարծում է, որ Բագրատ երքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս քաղաքացիների ձերբակալությունները իշխանությունների կողմից կազմակերպված ընդդիմախոսների դեմ արշավ է։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մեղադրանքներն իմ համոզմաբ կեղծ են, հորինած են՝ մասնավորապես հեղաշրջման առումով։ Սա, նորից արձանագրենք, որ սկսվել է ամսի 20-ին, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Թուրքիայում։ Մեր գնահատականը, դեռևս այդ օրերին սկսված գործողություններին, այն էր, որ սա նախաձեռնել է, քանի որ նոր զիջումների է գնալու, կանխավ ընդդիմադիրներին սկսեցին ձերբակալել։ Այդ պրոցեսը հասավ նրան, որ երեկ հրապարակվեց կեղծ թուղթ»,-նշեց նա։

Հովհաննես Ավետիսյանն անդրադարձավ նաև հրապարակված ձայնագրություններին։

«Այս իշխանությունը հայկական շահերը չի սպասսարկում, հետևաբար իրենք պետք է հեռացվեն, ես շարունակում եմ պնդել դա։ Այդ հեռացումը պետք է լինի խաղաղ անհնազանդություններով, առանց ծեծ ու ջարդի։ Մեր քննարկումները զրբազան հոր հետ հատկապես, եղել են այն մասին, որ բռնություն, հեղաշրջում չէր կարող լինել»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել